Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից

ՌԴ ՊՆ-ն հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը։

Տեղեկությունն այն մասին, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։

«Մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։ Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեությանը վերաբերող շփումների մասին է»,- նշել է գործակալության աղբյուրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print