Tesla-ն իջեցրել է մեքենաների գները

Model Y Long Range քրոսովերը 50,5 հազարից էժանացել է մինչև 48,5 հազար դոլար, Model Y Performance-ը՝ 54,5 հազարից մինչև 52,5 հազար դոլար:

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը նվազեցրել է ԱՄՆ-ում համեմատաբար բյուջետային Model 3-ի և Model Y-ի գները։ Այս մասին ասվում է ընկերության կայքում:

Model 3 սեդանի տարբերակի արժեքը 40,2 հազար դոլարից իջեցվել է մինչև 39 հազար դոլար, երկարաժամկետ տարբերակի արժեքը՝ 47,2 հազար դոլարից մինչև 46 հազար դոլար, արագ արագացումով և առավելագույն արագությամբ առաջադեմ Model 3 Performance-ը՝ 51 հազար դոլար՝ 53,2 հազարի փոխարեն: 

Model Y Long Range քրոսովերը 50,5 հազարից էժանացել է մինչև 48,5 հազար դոլար, Model Y Performance-ը՝ 54,5 հազարից մինչև 52,5 հազար դոլար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print