Ալիևը այդ ձևաչափով հանդիպումները դրական քայլ է համարում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը չի բացառել «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը, հղում անելով Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությանը, նա նշել է․ «Մոտ ժամանակներս այդ ձևաչափով հանդիպումներ տեղի կունենան, ինչը դրական քայլ կլինի»։