Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր գործունեությունը

Նախարարը հիշեցրել է կողմերի միջև վերջերս տեղի ունեցած թյուրիմացությունների մասին:

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր գործունեությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ իր հայտարարության մեջ:

Նախարարը հիշեցրել է կողմերի միջև վերջերս տեղի ունեցած թյուրիմացությունների մասին:

Մեհրդադ Բազրփաշը նշել է, որ իրանական կողմը դիմել է Ադրբեջանի դեսպանատան գործունեության շուտափույթ վերսկսման խնդրանքով, և Ադրբեջանը խոստացել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print