Լյուքսեմբուրգն ապասառեցրել է 1,7 մլրդ դոլարի իրանական ակտիվները

Այդ ռեսուրսները այժմ հասանելի են Իրանի Կենտրոնական բանկի համար։

Լյուքսեմբուրգի Գերագույն դատարանն ապասառեցրել է 1,7 մլրդ դոլարի իրանական ակտիվները, հայտնում են IRNA-ն։

Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ Clearstream-ի կողմից 2020 թվականին երկրի սառեցված ակտիվներն ազատ են արձակվել դատական ​​գործից հետո։

Իրանի բողոքների ֆոնին՝ Լյուքսեմբուրգի գերագույն դատարանը տրամաբանական է համարել Իրանի Կենտրոնական բանկի փաստարկները եւ չեղարկել դատարանի նախորդ որոշումը. սեպտեմբերի 28-ին իրանական արտարժութային ռեսուրսներն ապասառեցվել են։

Այդ ռեսուրսները այժմ հասանելի են Իրանի Կենտրոնական բանկի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print