Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում` երկարաժամկետ ապագայում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս առիթով X-ի իր միկրոբլոգում նա գրել է.

«Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ` ես զանգահարեցի նախագահ Ալիևին, նրան փոխանցեցի ԵՄ հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերահաստատեցի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը: Ընդգծեցի նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում` երկարաժամկետ ապագայում»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print