Բռնի տեղահանված արցախցիների երկարատև նկատառումները պարզելու համար աշխատանքներ կիրականացվեն. փոխվարչապետ

«Երկարատև աջակցության ծրագրերը էականորեն տարբեր կլինեն նրանցից, ինչ հիմա առաջարկում ենք կարճաժամկետ խնդիրների լուծման համար»։

Կառավարության hումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը այսօր հայտնեց, որ առաջիկա շաբաթներին մեծ ծավալի աշխատանք են նախատեսում իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների երկարատև նկատառումները պարզելու, նաև բնակության վայրերի ընտրության հետ կապված հարցերը հասկանալու համար․ «Երկարատև աջակցության ծրագրերը էականորեն տարբեր կլինեն նրանցից, ինչ հիմա առաջարկում ենք կարճաժամկետ խնդիրների լուծման համար, որովհետև եթե կարճաժամկետում ամենակարևորը կեցության, վարձակալության հետ կապված հարցերն են, ապա երկարաժամկետում այդ խնդիրներն ավելի կայուն կարգավորումների կարիք ունեն:

Այս ուղղությամբ առաջիկա շաբաթների մեր քննարկումների արդյունքում կներկայացնենք որոշակի նկատառումներ՝ օգնելու այն մարդկանց, որոնք իրենց որոշումները պետք է կայացնեն աշխատատեղերի և բնակության վայրերի ընտրության հարցում»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print