Սյունիքի և Վայոց ձորի մի շարք համայնքներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Վայոց Ձորի մարզ`

10։00-13։00 Ջերմուկ քաղաք՝ Մյասնիկյան, Իսակովի և Շահումյան փողոցներ մասնակի, Կաթսայատուն, «Ջերմուկ աշխարհ» առողջարան, «Ճոպանուղի-1» հացատուն և թեյարան,

10։30-12։30 Մալիշկա գյուղ մասնակի,

Սյունիքի մարզ՝

09:30-11:00 Նոր Աստղաբերդ գյուղ մասնակի,

10:00-12:30 Գորիս քաղաք՝ Արտաշեսի, Գարեգին Նժդեհի, Մովսես Խորենացու, Վարդան Մամիկոնյան և Յուրի Բախշյան փողոցներ,

11:00-14:00 Տանձատափ գյուղ,

11:00-16:30 Գորիս քաղաք՝ Գարեգին Նժդեհի, Դավիթ-Բեկի և Վարդան Մամիկոնյան փողոցներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print