ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ նիստի արդյունքում Իսրայել-Պաղեստին սրման վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի ընդունել

Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստի արդյունքում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի ընդունել:

Այս մասին հայտնում են Ռիա Նովստիից:

Ինչպես լրագրողներին հայտնել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նեբենզյան, ԱԽ-ում նա կոչ է արել դադարեցնել կրակը և անցնել առարկայական բանակցությունների:

Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերն իր հերթին հայտարարել է, որ որևէ երկիր հայտարարության նախագիծ չի առաջարկել: Նա նաև նշել է, որ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print