Հայաստանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին:
Ղրղզստանում շուրջ 1,5 հազար մարդ է մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը ։
«Զորավարժություններում ներգրավված է շուրջ 1500 զինծառայող, ավելի քան 200 միավոր հատուկ, զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմատրանսպորտային, կործանիչ և բանակային ավիացիա, անօդաչու ավիացիա և մարտական մոտորանավակներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար Ղրղզստան են ժամանել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Տաջիկստանի զորակազմերը: Համատեղ զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը:
Հայաստանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին:
«Այս զորավարժություններն անցկացվում են՝ հաշվի առնելով ստեղծված համաշխարհային իրադրության իրողությունները ։ Մեր առջև կարևոր խնդիրներ են դրված կազմակերպության ռազմական բաղադրիչի կատարելագործման և ներուժի ավելացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համակողմանի զարգացման նպատակով»,-զորավարժությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է Ղրղզստանի պաշտպանության փոխնախարար Ռուսլան Մուկամբետովը: