Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 6-9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարած։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 18-ական, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 5-ական, մարդու առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և կաշառակերության՝ 3-ական, խոշտանգման, բնակարանային գողության, դրամանենգության ու խուլիգանության՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, համակարգչային հափշտակության, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընտանեկան բռնության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 1-ական դեպք։Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական, անձնական ունեցվածքի գողության, պետական ունեցվածքի գողության և վրաերթի՝ 1-ական դեպք։Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 56 պատահար. 2 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: