Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են․ Իսրայելի ՊԲ

Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։

Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesofisrael.com-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի   մամուլի ծառայությանը։

Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print