Հոկտեմբերի 15-ից որոշ ապրանքների դրոշմավորումը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2023 թվականի «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» թիվ  1699-Ն որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հոկ­տեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը կիրականացվի՝ Եվրասիական տնտե­սական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատ­ված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմա­կերպչա­կան մոդելի համաձայն։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորմանը զուգահեռ շարունակվելու է նաև ակցիզային դրոշմավորումը։

Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ ՀԴՄ կիրառողները, հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում, ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print