Մրցաշարն ընդունող երկրի վերաբերյալ որոշում կկայացվի ՖԻՖԱ-ի համագումարում։ ՖԻՖԱ-ի անդամ ավելի քան 70 ասոցիացիաներ բոլոր մայրցամաքներից հրապարակայնորեն հայտարարել են Սաուդյան Արաբիային աջակցելու մասին:
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտ է ներկայացրել 2034 թվականին աշխարհի առաջնությունն անցկացնելու համար, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Սաուդյան Արաբիայի մտադրությունը՝ հավակնելու 2034 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար, պատմական է և արտացոլում է երկրի ցանկությունը՝ բոլոր մակարդակներում նոր ֆուտբոլային հնարավորություններ բացելու համար: Ինչպես նաև աջակցելու խաղի զարգացմանը աշխարհի բոլոր անկյուններում»,- ասվում է հայտարարության մեջ։
Մրցաշարն ընդունող երկրի վերաբերյալ որոշում կկայացվի ՖԻՖԱ-ի համագումարում։ ՖԻՖԱ-ի անդամ ավելի քան 70 ասոցիացիաներ բոլոր մայրցամաքներից հրապարակայնորեն հայտարարել են Սաուդյան Արաբիային աջակցելու մասին: