Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայցը չի բավարարվել։ Նա կշարունակի մնալ անազատության մեջ։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վարդանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան։ Փաստաբանը «խնդրել է» վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հաբիլ Մամեդովի նախագահությամբ։ Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։