Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորումը մտադիր է Իսրայելում կատարվող ռազմական գործողության ընթացքում գերի վերցրած պատանդներից մի քանիսին փոխանակել իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի կին բանտարկյալների հետ։ Այս մասին հայտնում է Sada al-Balad լրատվականը։
Տեղեկության համաձայն՝ Քաթարի ներկայացուցիչների ակտիվ միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի հետ՝ պատանդներին իսրայելական տարածքում բանտարկված պաղեստինցի կանանց հետ փոխանակելու շուրջ։