Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը, պաշտոնական Բաքվի քայլերը՝ Ղարաբաղի հայերի բնակիչներին վերաինտեգրելու ուղղությամբ։