Իսրայելում հայկական կազմակերպություններ չեն տուժել. ԱԳՆ

Ըստ իրավիճակի հետագա զարգացման՝ ԱԳՆ-ն հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ։

Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

«Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45):

Ըստ իրավիճակի հետագա զարգացման՝ հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ»,- նշված է գրառման մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print