Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ողջամտություն դրսևորել և արագորեն տարածաշրջանում հանգստություն ապահովել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ՝ կոչ անելով շուտափույթ դադարեցնել Պաղեստինի հետ հակամարտությունը։
Ինչպես նշված է Թուրքիայի նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ, Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ողջամտություն դրսևորել և արագորեն տարածաշրջանում հանգստություն ապահովել, ինչը մեծ նշանակություն ունի այն բնակեցրած բոլոր երկրների բարեկեցության համար։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան կուժեղացնի ջանքերը՝ դադարեցնելու հակամարտությունը և ապահովելու կայուն խաղաղություն։