Հայաստանը 8 կետով բարելավել է իր դիրքը 

1992թ. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միության անդամ է։

Համաշխարհային Փոստային Միության 4-րդ արտահերթ համագումարի ընթացքում, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, հրապարակվել է փոստային զարգացման տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը բարելավել է իր դիրքը 8 կետով՝ 48-րդից բարձրանալով 40-րդ հորիզոնական։

Փոստային զարգացվածության վարկանիշը հաշվարկվել է ըստ 4 ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն և ճկունություն:

Հոկտեմբերի 9-ը Փոստի համաշխարհային օրն է։ Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով «ՀայՓոստ»-ը տարածաշրջանում դարձել է առաջատար:

1992թ. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միության անդամ է։

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մատուցում է փոստային, փոստային-ֆինանսական, տեղեկատվական, սոցիալական, այլ ծառայություններ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print