«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Վայոց Ձորի մարզ` հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
- 10։00-13։00 Վայք քաղաք՝ Շահումյան, Երկրաբանների, Արշավիր Մելիքյան, 26 Կոմիսարների, Մյասնիկյան, Վարդաձոր, Տերյան, Երիտասարդական, Ալավերդյան, Կամոյի փողոցներ մասնակի և Ջերմուկի խճուղի մասնակի, Պլաստիկի գործարան, Կապի հանգույց, Քարի արտադրամաս, «Թիմ Տելեկոմ», «Վիվա-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների ոչ բնակիչ-բաժանորդներ,
- 10։30:12։30 Արփի գյուղ մասնակի։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: