Նիստին ներկա էր 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը», «Հանրային ձայնը». 37 անդամի ներկայությամբ ավագանու նիստը իրավազոր էր:
Հոկտեմբերի 10-ին՝ Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ, Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ:
Նիստին ներկա էր ընտրական շեմը հաղթահարած 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը», «Հանրային ձայնը». 37 անդամի ներկայությամբ ավագանու նիստը իրավազոր էր:
Ավելի վաղ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու նիստին՝ կոչ անելով անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը և հիմք ստեղծել Երևանում նոր ընտրությունների անցկացման համար։ «Հանրային ձայն» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշել էին չբոյկոտել ավագանու նիստը։