Այս մասին հայտարարվել է շվեյցարական Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ։
Ֆուտբոլի Եվրոպայի 2028 թվականի առաջնությունը կհյուրընկալեն Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, նրանց հայտը միակն էր և հաղթել է անվիճելի հիմունքներով։ Այս մասին հայտարարվել է շվեյցարական Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ։
Հաղորդվել է նաև, որ Ֆուտբոլի Եվրոպայի 2032 թվականի առաջնությունը կանցկացվի Իտալիայում և Թուրքիայում։ Հարկ է նշել, որ Իտալիայի և Թուրքիայի հայտը միակն էր, որ հավակնում էր անցկացնել մրցաշարը։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն անվավեր էր ճանաչել Եվրոպայի հաջորդ առաջնությունն անցկացնելու Ռուսաստանի հայտը՝ կապված աշխարհում տիրող քաղաքական իրավիճակի հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ հեռացվել է միջազգային մրցաշարերից՝ կապված աշխարհում ստեղծված քաղաքական իրավիճակի հետ։ Ռուսների նկատմամբ արգելքը կտևի մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը, հայտարարել է ՈւԵՖԱ-ն։