Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ փոխվել է.
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի հաշվի առնելով վերջին իրադարձությունները այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մի շարք մշտական և ժամանակավոր դիտակետեր արդեն փակվել են, մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը քննարկվում են Բաքվի հետ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ փոխվել է. 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք և իր դիրքորոշումը վերահաստատել այս տարվա մայիսին և հունիսին Բրյուսելի գագաթնաժողովներում։
«Այսպիսով, լրջորեն ճշգրտվել են այն պայմանները, որոնցում 2020 թվականին ներդրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, և այս տարվա սեպտեմբերի 19-20-ի բախումներից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի այդ պայմաններին: Արդեն խաղաղապահ զորախմբի մի շարք մշտական և ժամանակավոր անցակետեր արդեն փակվել են։ Ռուս խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ»,- նշել է Զախարովան։