Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան անդամ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ երեկ գիշեր Գազայի հատվածում անօդաչու թռչող սարքերի հարվածներով սպանել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման էկոնոմիկայի նախարարին և  քաղբյուրոյի մեկ այլ բարձրաստիճան անդամի: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Զինվորականների խոսքով՝ առաջինը՝ Ջավադ Աբու Շամալան, կառավարել է ՀԱՄԱՍ խմբավորման ֆինասական միջոցները, և միջոցներ է հատկացրել Գազայի հատվածում և և դրանից դուրս «ահաբեկչության» ֆինանսավորման և ուղղորդման համար:

Երկրորդը՝ Զաքարիա Աբու Մոամարը, եղել է ահաբեկչական խմբավորման ներքին հարաբերությունների ղեկավարը։

«Նա ՀԱՄԱՍ-ի որոշումներ կայացնող և համակարգող էր Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորումների միջև», – ասել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Նշվում է, որ վերջինս եղել է ՀԱՄԱՍ-ի Գազայի հատվածի ղեկավար Յահյա Սինվարի վստահելի անձը, ներգրավված է եղել կազմակերպության որոշումների կայացման և Իսրայելի դեմ բազմաթիվ գործողությունների ծրագրմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print