Նրա պնդմամբ՝ երկաթուղու դեպքում Մեղրիով անցնելու հարցն անառարկելի է:
Մենք ոչ մի խնդիր չունենք Մեղրիի-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղին վերականգնելու հարցում։ Ընդհակառակը՝ շահագրգռված ենք, որովհետև դա նշանակում է Հայաստանի շրջափակման վերացում և, մեծ հաշվով, խաղաղություն: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա պնդմամբ՝ երկաթուղու դեպքում Մեղրիով անցնելու հարցն անառարկելի է:
«ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է բացել տարածաշրջանային կոմունիկացիան: Մենք պատրա՞ստ ենք բացել մեր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար: Այո՛, պատրաստ ենք»,-ասաց նա:
Փաշինյանը դարձյալ կրկնեց, որ պատրաստ ենք բացել մեր ճանապարհները Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա, բայց ոչ մի երրորդ ուժ չպիտի վերահսկի: