Հայաստանի հետ շփումները կշարունակվեն։
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես չորեքշաբթի հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի հետ շփումները կշարունակվեն։
«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է»,- հավելել է նա։
–