ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրն ԱՊՀ տարածքի ռազմական յուրացումն է. Ա․ Բորտնիկով

Նրա պնդմամբ՝ Ուկրաինան դարձել է հարթակ, որտեղ ահաբեկիչները և վարձկանները սովորում են ժամանակակից պատերազմի մեթոդները՝ այդ փորձը ԱՊՀ-ում կիրառելու համար:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրն ԱՊՀ տարածքի ռազմական յուրացումն է. այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա պնդմամբ՝ Ուկրաինան դարձել է հարթակ, որտեղ ահաբեկիչները և վարձկանները սովորում են ժամանակակից պատերազմի մեթոդները՝ այդ փորձը ԱՊՀ-ում կիրառելու համար:

Բորտնիկովը նաև հավելել է, որ ԵՄ երկրներում, ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների հովանավորությամբ, գործում է 17 ուսումնական ճամբար, որտեղ զինյալներին պատրաստում են Ուկրաինայի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print