Վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել։

«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print