Ադրբեջանը հետաքրքրված է Թուրքիայում գազային հաբի նախագծով. Պուտին

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մեծ խնդիրներ չի տեսնում հանգույցի ստեղծման հարցում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ։

Նրա խոսքով` նախագիծն առաջին փուլում նախատեսում է եվրոպական մայրցամաքում ստեղծել գազի առևտրի էլեկտրոնային հարթակ։

«Սրանով հետաքրքրված են բոլորը՝ մենք, մեր թուրք ընկերները, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել մեր ռեսուրսները եվրոպական մայրցամաքում։ Այսօր մենք այնտեղ՝ Թուրքիայի տարածքով գազ ենք մատակարարում երկու երթուղիով՝ «Թուրքական հոսքով» և «Կապույտ հոսքով», որոնք աշխատում են արդյունավետ և ամբողջությամբ լցված են: Սկզբունքորեն, մենք գաղափարներ ունենք ընդլայնելու այդ հնարավորությունները, բայց, կրկնում եմ, առաջին փուլն էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծումն է»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մեծ խնդիրներ չի տեսնում հանգույցի ստեղծման հարցում, քանի որ այդ նախագծով հետաքրքրված են և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը։

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ, և հույս է հայտնել, որ մյուս շահագրգիռ երկրները նույնպես կմիանան այդ նախագծին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print