Սերգեյ Լավրովը խոսել է Հայաստանի կողմնորոշման մասին

Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի՝ անկախ Երևանն այլ ուղղությամբ տանելու բոլոր փորձերից։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բիշքեկում ընթացող ԱՊՀ անդամ երկրների նախարարների հանդիպման ասուլիսի շրջանակներում խոսել է Հայաստանից․

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որտեղ հստակ ասաց, որ Հայաստանն իր կողմնորոշումը չի փոխում։ Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի՝ անկախ Երևանն այլ ուղղությամբ տանելու բոլոր փորձերից», -հայտարարել է Լավրովը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print