«Մեր կարծիքով, Համագործակցության երկրների խորհրդարանականների առաջնահերթ խնդիրը արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելն է»։
Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող Պետդումայի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը խոստացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գործընկերներին փոխանցել Ռուսաստանում անցանկալի օտարերկրյա ՀԿ-ների ցուցակը և օտարերկրյա գործակալների ռեգիստրը։
«ԱՊՀ երկրների մեր գործընկերներին կհանձնենք 110 օտարերկրյա ՀԿ-ների ցանկը, որոնք Ռուսաստանում անցանկալի են և վտանգ են ներկայացնում մեր պետության անվտանգությանը»,- լրագրողներին ասաց նա և հավելեց, որ օտարերկրյա գործակալների ռուսական ռեգիստրը նույնպես կներկայացվի․
«Մեր կարծիքով, Համագործակցության երկրների խորհրդարանականների առաջնահերթ խնդիրը արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելն է»,- պարզաբանեց պատգամավորը։