ՀՀ-ում արձանագրվել է վերջին 5 տարիների համեմատ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը․ վարչապետ

«Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով, և սա շատ կարևոր ցուցանիշ է»։

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է վերջին 5 տարիների համեմատ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը:

«Սա նաև ժողովրդագրության ոլորտում Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, սա նաև առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք շատ լավ ցուցանիշ ունենք` մեռելածինների թվաքականի էական նվազում ունենք»,- ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով, և սա շատ կարևոր ցուցանիշ է»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված ծրագրերը կօգնեն, որ նրանք ՀՀ-ից չհեռանալու որոշում կայացնեն, և ծնելիության առումով տվյալները բարելավեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print