Բռնի տեղահանված 100-ից ավելի արցախցի բուժաշխատողի աշխատանքի առաջարկ է ներկայացվել․ նախարար

«Մենք նաև հոգալու ենք նրանց մասնագիտացման և վերապատրաստման ծախսերը, և նրանք այս բոլոր ծառայությունները կստանան անվճար, նաև հնարավորություն կունենան փոփոխելու մասնագիտացումը՝ համապատասխանեցնելով ստեղծված պահանջարկին, որն առկա է երկրում»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ արված քայլերը։

«Ս․թ․ հունվարի 1-ից բժշկական մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր պահանջ է հավաստագիր ունենալը, և մենք օրենսդրական նախագծով անցումային ժամկետ ենք սահմանում»,- ասել է Ավանեսյանը։

Ավանեսյանի  խոսքով՝ նախարարությունն արդեն հայտագրել է ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները, կան նաև վերապատրաստումների մեջ ներգրավված 213 բուժաշխատող։ Նախարարը տեղեկացրել է, որ արդեն հավաստագրվել է 42 բուժաշխատող. 

«Մենք նաև հոգալու ենք նրանց մասնագիտացման և վերապատրաստման ծախսերը, և նրանք այս բոլոր ծառայությունները կստանան անվճար, նաև հնարավորություն կունենան փոփոխելու մասնագիտացումը՝ համապատասխանեցնելով ստեղծված պահանջարկին, որն առկա է երկրում»։

Նախարարը հայտնել է, որ 100-ից ավելի մասնագետի կոնկրետ աշխատանքի առաջարկ է ներկայացվել՝ շեշտելով, որ խոսքը միայն պետական բուժհաստատությունների մասին է, բայց այդ գործընթացին մասնակից են նաև մասնավոր բուժկենտրոնները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print