ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի 75 «Շկոդա» մակնիշի մեքենա

Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։

Եվրոպական միությունը Հայաստանին անհատույց՝ որպես սեփականություն կհանձնի 75 «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա, որն ամրացվելու է Պարեկային ծառայությանը։ 

Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Ինչպես գիտեք, ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվել է պարեկային ծառայությունը, որի ստորաբաժանումները ներկա պահին գործում է Հայաստանի Հանրապետության 6 մարզերում և Երևան քաղաքում, իսկ արդեն այս ամսվա վերջին ծառայությունը կգործի հանրապետության ամբողջ տարածքում։

Ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման համար շարունակական տարվում են աշխատանքներ, այդ թվում միջազգային գործընկերների հետ, համապատասխան գույք և տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ»,- ասաց Վահե Ղազարյանը։

Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։ Ներկայումս իրականացվում են 51 միավոր տրանսպորտային միջոցի ԵՄ-ի կողմից Հայաստանին հանձնելու աշխատանքները, երկրորդ փուլով կտրամադրվեն մնացած 24 ավտոմեքենաները։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print