Քաջարանի տարածաշրջանով անցնող միջպետական ճանապարհը հիմնանորոգվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Ճանապարհահին դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820 – կմ338+100 հատվածը։ Ճանապարհն անցնում է Սյունիքի մարզի Քաջարանի տարածաշրջանով։ 

Շինաշխատանքները կատարել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը իրականցվել է ՀՀ պետական բյուջեից։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print