Նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանում հանդիպում է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը։ Կողմերը նախատեսում են քննարկել նաև ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձը իրենց բնակության վայրեր։
ՌԴ ղեկավարի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես կկազմակերպվեր Ղրղզստանում, եթե նա գար ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու համար, նշել է Ուշակովը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, և երկու երկրները քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն։