Օրակարգում մի շարք կարևոր հարցեր են։
ԱՊՀ անդամ երկրների նախագահները հավաքվել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական նստավայրում։
Օրակարգում մի շարք կարևոր հարցեր են։ Նշենք, որ այս տարի ԱՊՀ մարմիններում նախագահում է Ղրղզստանը։
Հանդիպմանը մասնակցում են Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնի։