Մեկ օր Իսրայելում և մեկ օր Հորդանանում գտնվելուց հետո նա կուղևորվի Եգիպտոս։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Հորդանան, որտեղ ուրբաթ օրը կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ:
Մեկ օր Իսրայելում և մեկ օր Հորդանանում գտնվելուց հետո նա կուղևորվի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար, քանի որ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր դիվանագիտական ներգրավվածությունը անցած շաբաթ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո: