🎥Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել

Օսթինը երկրորդ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով Իսրայել է այցելել երկու օրվա ընթացքում:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր ժամանել է Թել Ավիվ՝ հանդիպելու Իսրայելի կառավարության բարձրաստիճան ղեկավարների հետ և անձամբ դիմավորելու զինամթերքը, որը Վաշինգտոնը հրատապ մատակարարել է Իսրայելին՝ «Համաս․ խմբավորման հետ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում:

Օսթինը երկրորդ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով Իսրայել է այցելել երկու օրվա ընթացքում: Նրա հապճեպ ուղևորությունը Բրյուսելից, որտեղ նա մասնակցում էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը, տեղի է ունենում հինգշաբթի օրը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան ժամանելուց մեկ օր անց:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print