Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում եղել է 104 արցախցի, հիմա մնացել է մեկ ընտանիք. նախարար

Մնացած բոլորին տեղաբաշխել ենք։

Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում գտնվող 80 հազար մարդուց միայն 1600-ն է հարմարեցված շինություններում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում Tert.am-ի հարցին պատասխանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Այժմ այնտեղ մնացել է մեկ ընտանիք, խնդրել են ևս 2 օր մնալ:

Մնացած բոլորին տեղաբաշխել ենք», – ասաց Սանոսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print