Վեհաժողովը կոչ է արել «բոլոր երկրներին կատարել ՄՔԴ-ի կողմից Պուտինին ձերբակալելու հրամանը և ձերբակալել նրան
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանը ճանաչել է որպես բռնապետություն։ Այս մասին X-ում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Ես ողջունում եմ ԵԽԽՎ-ի հզոր բանաձևը, որը Ռուսաստանը ճանաչում է որպես բռնապետություն: Ավելի քան 20 տարվա միանձնյա հակասահմանադրական կառավարումը հանգեցնում է հանցագործությունների երկրի ներսում և դրսում: ԵԽԽՎ-ն կոչ է արել Եվրոպայի խորհրդի բոլոր պետություններին՝ Պուտինին ճանաչել որպես ոչ լեգիտիմ ղեկավար՝ մինչև նրա պաշտոնավարման գործող ժամկետի ավարտը»,- գրել է նա։
Իր հերթին, ԵԽԽՎ նիստերի դահլիճից ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ասել է, որ Վեհաժողովը կոչ է արել «բոլոր երկրներին կատարել ՄՔԴ-ի կողմից Պուտինին ձերբակալելու հրամանը և ձերբակալել նրան»։
«Նրանք նաև կոչ են արել բոլոր երկրներին, հաջորդ տարվա մարտին նրա նախագահական ժամկետի ավարտից հետո, նրան համարել ոչ լեգիտիմ և դադարեցնել բոլոր շփումները նրա հետ»,- գրել է նա Telegram-ում։
Միաժամանակ, ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակությունները միաձայն քվեարկել են՝ աջակցելով բանաձևում ուկրաինական բոլոր լրացումները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերընտրվելու դեպքում Պուտինն իշխանության ժամկետով կգերազանցի Իոսիֆ Ստալինին։ Ռուսաստանի Դաշնության նոր սահմանադրության համաձայն՝ նա կարող է երկիրը ղեկավարել մինչև 83 տարեկանը։