Կարևոր է սկսել «3+3» ձևաչափով հանդիպումները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Քննարկվել են մի շարք միջազգային և տարածաշրջանային արդի թեմաներ։ Հարավային Կովկասում իրավիճակի քննարկման համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը», – ասել է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print