Անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին։
Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին. տեղեկացրել է Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։