Մոսկվան մնում է շատ կարևոր միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման համար։
Մոսկվան մնում է շատ կարևոր միջնորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորման համար, հետևաբար տրամաբանական կլիներ, եթե այդ երկրների միջև բանակցությունները տեղի ունենային ռուսական հարթակում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք լսեցիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը: Մոսկվան մնում է շատ կարևոր միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Պուտինը, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում, ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Բաքվին և Երևանին տրամադրել ամբողջ հնարավոր օգնությունը խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, այդ թվում՝ Մոսկվայում երկու կողմերի միջև բանակցությունների հարթակ կազմակերպելու համար։