Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր անձրև չի գա։
Հոկտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։
Երևանում՝ հոկտեմբերի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։