Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի ռևանշիստական փորձերը որևէ կերպ չպետք է աջակցվեն։

Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ հարեւանների նկատմամբ անհիմն տարածքային պահանջների միջեւ։  Միջազգային հանրության դերն այս հարցում ևս մեծ նշանակություն ունի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ռևանշիստական փորձերը ոչ մի աջակցություն չստանան, և կոչեր արվեն այս տարածաշրջանում բարգավաճման ու խաղաղության այլընտրանքի բացակայության մասին»,- ընդգծել է  Բայրամովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print