🎥Ռումբի ահազանգ՝ Լուվրի թանգարանում

Լուվրի թանգարանի այցելուները տարհանվել են ռումբի մասին ահազանգի պատճառով:

Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակ է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է այն, կատարվում է հետաքննություն։

Թանգարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է «թանգարանին ու այցելուներին սպառնացող վտանգի մասին նախազգուշացնող գրավոր հաղորդագրություն ստանալու պատճառով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print