Ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ բաշխվել է ըստ մարզերի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հոգալու համար
Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով` ևս 35 մլն եվրո այլ եղանակով կհատկացվի։
«Դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար»,–ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ միջազգային գործընկերներից երկու շաբաթների ընտացքում ստացել են ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հոգալու համար։