Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին. Sky

Աղբյուրի տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան: Վնասվել է օդանավակայանի թռիչքուղին:

Իսրայելի զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանին, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան: Վնասվել է օդանավակայանի թռիչքուղին:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Հալեպի միջազգային օդանավակայանն իր աշխատանքին էր վերադարձել հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից երկու օր անց:

Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի ԶՈՒ հրամանատարությանը, հրթիռային հարվածից հետո օդանավակայանը դարձյալ շարքից դուրս է եկել:

Ավելի վաղ SANA-ն հայտնել էր Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին հարվածելու մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print